Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք. մահացել է 30 մարդ
Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 210 518-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնи տվյալներով, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 3944 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 987 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 4931-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 583 է, ընդհանուր առողջացածներինը՝ 190 271, փաստացի բուժվողներինը՝ 15 316 (մեկ օրում ավելացել է 420-ով): Մեկ օրում արվել է 4641 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 946 642 թեստ:
Ավելին․․․