Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի՝ որոշել է կարճել Արթուր Վանեցյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա խոսնակի գործի վարույթը։
Նշենք, որ հայցվորի ներկայացուցիչները նախնական դատական նիստին ներկայացրել են գրավոր դիմում, համաձայն որի, հայտնել են. «Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների լույսի ներքո, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանը խայտառակ պարտություն կրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը 09.11.2020թ. ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, որով դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը եւ ողջ հայ ժողովրդին, բարոյական առումով անհնար է պատիվ պահանջել մի անձից, ով կորցրել է սեփական պատիվը