Սոֆյա Պողոսյանի նուրբ կերպարը
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում Սոֆյան սպիտակ բաճկոն է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու բանական շպար է նախընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեուարները՝ վզնոցներն ու ականջօղերը։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր, կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոֆյա Պողոսյանը լուսանկարը չէր մեկնաբանել։