Դրսում հլու, ներսում նազար «Քայլոները» պառլամենտի
Աստղիկ Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կայծն են մտքի անկման բոցի
Քայլոները պառլամենտի,
Մարդու նյարդեր քանդող ձայնի
Քայլոները պառլամենտի։
Երկիրն ի՞նչ է. ա՜խ թե ուզեն,
Աշխարհ կառնեն քծնող ծափով,
Դրսում հլու, ներսում Նազար,
Քայլոները պառլամենտի։
Մեկը մեկից «հրաշք» դեմքով,
Մեկը մեկից անդեմ կյանքով,
Ետ կբերեն օրվա կերած,
Մարդուն կտան սրտի կաթված։
Մեկը՝ խավար, մեկը՝ մռայլ,
Մեկը թերհաս ճիչով դառը,
Մեր առօրյան են «զարդարում»
Քայլոները պառլամենտի ...
Հեղինակ' Մի ծերունի
Ավելին․․․
Ավելին․․․