Նորանշանակ պաշտոնյան արտադրական և հասարակական նշանակության շինություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Պետրոսյանը հայտարարագրել է երկու շինություն, մեկը հասարակական նշանակության, մյուսը՝ արտադրական: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 14–ի դրությամբ նա ունեցել է 4 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում Արման Պետրոսյանը 552 հազար դրամ եկամուտ է ունեցել, ինչը եղել է իր նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձը:
Նշենք, որ մինչ այդ էլ Պետրոսյանը աշխատել է նույն կառույցում՝ զբաղեցրել է կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը: 2015–2016 թթ. եղել է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ 2016 թ.–ից՝ «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում