Ով է Բաքվում հայտնի պուրակի մոմե արձանների հեղինակն ու ումից է ստացել պատվերը
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաքվում հայտնի պուրակի մոմե արձանների հեղինակն այս անձն է՝ Ռաշիդ Մահարրամովը, ով քանդակագործ է։ Ի դեպ , այս արարածը Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի արձանի հեղինակն է։
Ռաշիդ Մահարարամովը արձանների պատվերը ստացել է անձամբ Բաքվի բռնապետից։ Երեք ամսում նա երեսուն արձան է պատրաստել, որոնք , ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, լավագույնս են բնութագրում հայ զինվորին և սպային։
Ի դեպ, Բաքվում աշակերտներին տարել են հայտնի պուրակ զբոսանքի։ Աշակերտներին թույլատրել են դիպչել հային մարմնավորող մոմե արձաններին, ավելին՝ սպանելու, խեղդամահ անելու ժեստիկուլացիայով խրախուսել են երեխաներին, որ ակտիվ լինեն։
Ավելին․․․