Հայտնի են «BAFTA» կինոմրցանակի առաջին հաղթողների անունները
Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Վուլֆի «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմը Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կինոմրցանակաբաշխության դափնեկիրների անունների հայտարարաման առաջին օրը երկու մրցանակի է արժանացել։ Կենսագրական ժապավենը, որը պատմում է ամերիկացի երգչուհի Մա Ռեյնիի (1886-1939) ճակատագրի մասին, մրցանակ է ստացել կոստյումների լավագույն դիզայնի, ինչպես նաեւ լավագույն գրիմի ու սանրվածքների համար։ Դեւիդ Ֆինչերի «Մանկ» սեւ-սպիտակ ժապավենը մրցանակ է ստացել գեղարվեստական դիզայնի համար, Սառա Գավրոնի բրիտանական «Ռոքս» ֆիլմը՝ լավագույն քասթինգի համար։ Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» երաժշտական դրաման մրցանակ է ստացել լավագույն ձայնի, իսկ Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» ֆանտաստիկ մարտաֆիլմը հաղթող է դարձել հատուկ վիզուալ էֆեկտների համար։
Հայտարարվել են նաեւ լավագույն բրիտանական կարճամետրաժ ֆիլմը («Նվեր») եւ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Բուն եւ կատուն»։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը երկու օր է անցկացվում առցանց ձեւաչափով։ Վերջին պահին մասնակցությունից հրաժարվել է ակադեմիայի նախագահ արքայազն Ուիլյամը։ Պատճառը նրա պապիկի՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահն է։ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին 99 տարեկանում։
Ավելին․․․