«Ինչո՞ւ ներկել, եթե կարելի է տպագրել». իսպանացի վարսահարդարի նախագծի շնորհիվ մազերի վրա հնարավոր է թվային տպագրություն անել (լուսանկարներ)
Իսպանացի ոճաբան-վարսահարդար Ալեքսիս Ֆերերը ներկայացրել է իր տեսակի մեջ եզակի, թվային տպագրությամբ սանրվածքների հավաքածու, գրում է odditycentral.com-ը:
Իսպանացին, որը ճանաչվել է Իսպանիայի 2020-ի լավագույն վարսահարդար, կյանքի է կոչել La Favorite անունով նախագիծը: Նա շիկահեր մազերի վրա տպագրության ուշագրավ արդյունքները պատկերող լուսանկարներ է հրապարակել, որոնք արել է հայտնի լուսանկարիչ Ռաֆայել Անդրեուն:
Նշվում է՝ Ֆերերին հաջողվել է կատարելագործել մազերի տպագրման տեխնիկա, որի շնորհիվ նա կարողանում է զարդարել մարդկանց վարսերը թռչունների, ծաղիկների, թիթեռների և այլ պատկերներով: Ինչ վերաբերում է լուսանկարներներում պատկերված մոդելին, ապա այս դեպքում նրա մազերի վրա տպագրված նախշերը ներշնչված են 18-րդ դարում ֆրանսիական բուրժուազիայի լավագույն գործվածքներից:
Իր հայտնագործության մասին խոսելիս վարսահարդարը բացատրել է, որ իրեն հաջողվել է ցուցադրել «ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների և վարպետի ձեռքի ներդաշնակ միաձուլում»:
Ավելին․․․