Հաղթանակն էլ, պարտությունն էլ ժողովրդի ու պետության համար են. պետք է ինքնակազմակերպվել և զարգանալ. Արման Վարդանյան
Սա մեր ժողովրդի ու երկրի պարտությունը չէր, սա ավելի գլոբալ խաղ էր։ Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են ամեն ինչը թողնել բանակի վրա, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պատասխան կտան։ Այս մասին ասել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, ով հյուրընկալել էր «Աշխարհազորային կամավորների միության» անդամներին` քննարկելու հետպատերազմական ճգնաժամը։
«Ժամանակի հետ պարտության պատճառների պատասխանները կիմանանք և մեղավորները կպատժվեն և այդ պարտության իրական տերերն ի հայտ կգան, մենք կշարունակենք մեր հաղթական ուղին, որովհետև մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթանակած ժողովուրդ է ու այս ամենը ժամանակավոր է: Սա պետք է լինի խթան, որ ավելի ինքնակազմակերպվենք».- ասաց նա:
Արման Վարդանյանը, լսելով բարձրացված խնդիրները, առաջ քաշեց ռազմական գվարդիայի անհրաժեշտությունը, որը առկա է բազմաթիվ պատերազմողական երկրներում։