Այսօր ռազմագերիների հարազատները կրկին փակել էին Երևան -Գյումրի ճանապարհը. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
Երեկ կրկին ապացուցվեց, որ խաբեբա, ցինիկ, դավաճան,անկարող,ապազգային երկրի ղեկավար և իշխանություն ունենք։
Երեք տարիների ընտացքում ծաղրեցին և շարունակում են իրենց ծաղրը ազգի և պետության հանդեպ։
Ա՛յ դավաճաններ,դուք խիղճ ունե՞ք։ Ինչպե՞ս կարելի է խաղալ ռազմագերիների,անհայտ կորածների ծնողների,հարազատների զգացմունքների հետ։
Դուք մեր ազգի մատից փուշ հանող չեք։Իշխանությունը զավթելուց հետո ձեր թիվ մեկ խնդիրը և նպատակը դարձրեցիք սեփական թիմի և թշնամու շահերի սպասարկումը։։
Իմ համար ամենացավալին այն է,որ այս տականքներին դեռ հավատացողներ կան։
Իսկ նրանք խաբել են և շարունակուն են խաբել․․․
Այսօր ռազմագերիների հարազատները կրկին փակել էին Երևան -Գյումրի ճանապարհը։
ԱԺ-ի քայլող պատգամավորներ՝ Կարեն Սարուխանյան,Նազելի Բաղդասարյան և Էմմա Պալյան,դուք ոչինչ չունե՞ք ասելու։
Չնայած ձեր պարագայում լռելն ավելի ճիշտ է․․․․
Ավելին․․․