Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ Դոնբասում մեկ դեռահասի մահվան եւ եւս երկուսի վիրավորում ստանալու կապակցությամբ։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ Դոնբասում մեկ դեռահասի մահվան եւ եւս երկուսի վիրավորում ստանալու կապակցությամբ։ Դեռահասները պայթել էին ականի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Հայտնի է, որ ականները տեղադրվել են ուկրաինական ուժայինների կողմից։ Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ ուկրաինացի զինվորականները եւ այլ ուժայիններ, ակտիվորեն ականապատում են Դոնբասի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նման մի ական էլ պայթել է Սլավյանոսերբսկ գյուղում, որի հետեւանքով տուժել են տեղի բնակիչներ։ Ավելի վաղ, ԵԱՀԿ առաքելությունը հաստատել էր, որ Դոնբասում հինգ տարեկան երեխա է զոհվել՝ բեկորային վնասվածքներից, որը նա ստացել էր ուկրաինական զինուժի ռմբահարման հետեւանքով։
Ավելին․․․