«Ադրբեջանը շարունակում է քարկոծել մեր մեքենաները». Սրբուհի Գրիգորյան
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը շարունակում է քարկոծել մեր մեքենաները՝ ուղևորափոխադրող, դիեր տեղափոխող...
Ի՞նչ է դա և ինչի՞ համար է արվում։
Օրեր առաջ արձանագրված երկու պատահարներն Արցախի տարածքում էին։
Նրանք շարունակում են իրենց «կռիվը» մեր Զինվորների դեմ, զոհված զինվորների դեմ։ Այո՛, դիեր տեղափոխող մեքենային էին խփել։
Այսօր էլ միջադեպ է եղել ՀՀ Երևան-Կապան ճանապարհին։
Ճիշտ է՝ մեքենան չի վնասվել, բայց այդուամենայնիվ պետք է դադարեցնել քարային պատերազմն էլ, որ ինձ համար տեռորիստական պատերազմի մի բաղադրիչն է։ Այս ահաբեկչությունը չի կարող շարունակվել»։
Ավելին․․․