13-ամյա աշակերտուհին ծննդաբերել է մաթեմատիկայի քննության ժամանակ (լուսանկարներ)
Ուգանդայի դպրոցներից մեկում մաթեմատիկայի քննության ժամանակ 13-ամյա աշակերտուհու մոտ սկսվել են կծկումները, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Աղջիկն առանց բարդությունների երեք կիլոգրամ քաշ ունեցող որդի է ունեցել: Բայց երիտասարդ մայրիկի սովորելու ցանկությունն այնքան ուժեղ է եղել, որ մեկ ժամ անց նա վերադարձել է դպրոց՝ ավարտելու թեստավորումը: Ուսուցիչները նրան լրացուցիչ 45 րոպե են տվել: Դրանից հետո աղջիկը կրկին գնացել է հիվանդանոց՝ նորածնին տեսնելու, իսկ հետո էլի վերադարձել է` հասարակագիտության քննությունը հանձնելու, գրում է NTV- ն:
Նշվում է, որ աղջկա ծնողները հայտարարել են, թե այդ ամենում մեղավոր է կարանտինը:. մինչ երեխաները դպրոց չէին գնում, իրենց դստերը գայթակղել է մի անհայտ տղա։
Ավելին․․․