Վլադիմի Պոզներին հրավիրել են Աբխազիա
Թբիլիսյան տհաճ միջադեպից հետո, Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան ռուս հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզներին հրավիրել է Աբխազիա։ Բժանիան հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ վրդովվեցնող է այն իրավիճակը, որը ստեղծվել էր Պոզների շուրջ Թբիլիսիում։
«Միայն զայրույթ կարող է հարուցել գործողությունները այսպես կոչված այն կովկասցիների, որոնք խախտում են Կովկասի ժողովուրդների դարավոր ավանդույթները։ Աբխազիայում, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ձեզ միշտ սպասում են։ Հրավիրում եմ Ձեզ այցելել Աբխազիա՝ Ձեզ հարմար որեւէ հարմար ժամանակի»,- ասված է Բժանիայի հայտարարության մեջ։
Ավելին․․․