Նիկոլ Փաշինյանին հորդորել են նման բան չասել, նա խոստացել է չասել, սակայն Աննա Հակոբյանի պահանջով ասել է՝ անակնկալի բերելով ներկաներին․ Նազարյան
Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հայտարարությունով, որ Արցախը Հայաստան է ու վերջ, Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ բացեց Արցախ ներխուժելու դռները՝ բոլոր հիմքերը տալով մեր թշնամուն, թե ինչու կարող էին ռազմական գործողություններ սկսել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գեղամ Նազարյանը:
Նազարյանը, հղում անելով արցախյան աղբյուրներին, հայտնեց՝ այն օրը, երբ Նիկոլը պատրաստվել է հայտարարել Արցախը Հայաստան է ու վերջ, Արցախի ու Հայաստանի իշխանությունները, իմանալով այդ մասին, բառի բուն իմաստով պնդել են, որ նման բան չանի՝ ասելով, որ դա ուղիղ դուռ է բացում դեպի պատերազմ. «Հայաստանում իշխանության մեջ եղել են մարդիկ, ովքեր պնդել են, որ այդ հայտարարությամբ բացվում են պատերազմի դռները:
Ավելին․․․