Գործարարները չպետք է հետապնդվեն․ իմ և Խաչատուր Սուքիասյանի նպատակը նույնն է․ Արտակ Թովմասյան
«Իշխանութուններից տարբեր քաղաքական հայացքներ ունենալու համար գործարարները չպետք է հետապնդվեն»,- ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը՝ անդրադառնալով «Փաստ»-ի լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է այս իշխանությանը սատարող գործարարները՝ օրինակ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Բադալյանը և այլք, հաջորդ իշխանության ժամանակ խնդիրներ ունենան և ենթարկվեն հետապնդման դրա համար էլ փորձում են ամեն կերպ պահել այս իշխանությանը: