Մարությանը համայնքին ամենամեծ պարտք ունեցող կազմակերպության տնօրենին նշանակում է համայնքային կառույցի ղեկավար. Դավիթ Խաժակյան
Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը գրում է.
Մարությանը համայնքին ամենամեծ պարտք ունեցող ուղևորափոխադրող կազմակերպության տնօրենին նշանակում է այդ գծերի նկատմամբ հսկողություն իրականացնող համայնքային կառույցի ղեկավար: Նման բան անելու համար կա երեք հնարավոր պատճառ.
1. Հայկ Մարությանը ունի ուղիղ շահագրգռվածություն այդ նշանակման մեջ
2. Հայկ Մարությանը արել է սա առանց մեկ բառ հարցնելու նշանակման պատճառների վերաբերյալ
3. Հայկ Մարությանը ատում է Երևանը և առաջնորդվում է առավելագույն վնաս հասցնելու սկզբունքով
Այլ ռացիոնալ պատճառ չեմ տեսնում: