Պետական ապարատի աշխատակիցների թիվը կրճատվել է․տեղեկացնում է ՌԴ կառավարությունը
Ռուսաստանում 10 տոկոսով կրճատվել է պետական ապարատում աշխատողների թիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոն։ Նրա խոսքերով, կրճատվել է 66 ստորաբաժանում եւ դաշնային գերատեսչության ղեկավարի տեղակալի 33 հաստիքային միավոր։ Բացի այդ, նվազեցվել է գերատեսչությունների հաստիքակազմերը։ Կենտրոնական ապարատում կրճատվել է 213 հաստիք, տարածքային մարմիններում՝ 31 642 հաստիք։
Վերջին տարիներին սա ամենից լուրջ կրճատումն է, որ կատարվում է Ռուսաստանի պետական համակարգում։ Կրճատումները կատարվել են, հաշվի առնելով հաստիքակազմերի ճիշտ եւ արդյունավետ օգտագործումը, ինչպես նաեւ՝ հնարավոր ուռճացումների վերացման անհրաժեշտությունը։
Ավելին․․․