Պաշտոնական Թեհրան. ԱՄՆ վերադարձը ԳՀՀԾ-ին որեւէ ծրագիր չի պահանջում
ԱՄՆ վերադարձը ԳՀՀԾ-ին որեւէ ծրագիր չի պահանջում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչությունը, հաղորդում է IRNA-ն:
«Իրանը կապեր է պահպանում ԳՀՀԾ այլ մասնակիցների հետ, եւ ԳՀՀԾ-ին Միացյալ Նահանգների վերադարձի համար որեւէ ծրագիր չի պահանջվում: Միջուկային գործարքի եւ թիվ 2231 բանաձեւի վերաբերյալ իր բոլոր պարտավորությունների լիարժեք եւ անհապաղ կատարման համար անհրաժեշտ է միայն Միացյալ Նահանգների քաղաքական որոշում»,-ասվում է ներկայացուցչության թվիթթերյան էջում:
Politico-ն նախօրեին հայտնել է, որ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է այս շաբաթ նոր առաջարկներ ներկայացնել Իրանի կառավարությանը:
Թերթի տվյալներով՝ նախաձեռնությունը նախատեսում է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները ՝ ի պատասխան Թեհրանի կողմից գործունեության որոշ տեսակների դադարեցման:
Ավելին․․․