ԲԴԽ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Պաշտոնական այցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:
Երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման շրջանակներում հայկական պատվիրակութունը հանդիպումներ կունենա ՌԴ դատական իշխանության բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ևս:
Ավելին...