Մոսկվան ամենաորակյալ օդն ունեցող քաղաքների շարքում է
Մոսկվան մտել է աշխարհի այն 30 մայրաքաղաքների մեջ, որոնք ունեն օդի ամենալավ որակը՝ 2020 թվականի դրությամբ։ Օդի որակի գնահատման մեջ հիմք է ընդունվում տվյալ մայրաքաղաքի մթնոլորտում պինդ նյութերի մանրագույն մասնիկների առկայության կոնցենտրացիան կամ PM2.5-ը։ Մոնիթորինգը իրականացվում է IQAir օնլայն հարթակի կողմից։
Ընդհանուր առմամբ ներկայացված են տվյալներ 92 քաղաքների օդի որակի վերաբերյալ։ Այսպես, PM2.5-ի ամենաբարձր ինդեքսը արձանագրվել է Դելիում, Դաքայում եւ Ուլան-Բատորում։ Մոսկվայում նշված ցուցանիշըւ 1,5-2,6 անգամ ավելի քիչ է, քան Սոֆիայում, Բելգրադում, Պրիշտինայում, Կիեւում, Աթենքում Վարշավայում, 22 տոկոս ավելի ցածր, քան Հռոմում եւ 11 տոկոս ավելի քիչ, քան Փարիզում։
Ավելին...