Լուկաշենկոն հանձնարարել է հնարավորինս շուտ ստեղծել «լավագույն» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ
Կորոնավիրուսի դեմ բելառուսական պատվաստանյութը պետք է լինի լավագույնը: Առողջապահության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարների համար սա պատվի խնդիր է: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչի հետ հանդիպմանը։
«Ազգային պատվաստանյութը պատիվ է Գուսակովի և Պինևիչի, Առողջապահության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում լավագույն պատվաստանյութ պատրաստելը: Ինչու լավագույնը, քանի որ փորձն արդեն առկա է և՛ ռուսաստանցիների, և՛ եվրոպացիների, և՛ չինացիների, և՛ հնդիկների մոտ: Շատերն, ովքեր արդեն արտադրում են այդ պատվաստանյութերը: Մենք արդեն ինչ-որ բան գիտենք, մենք դա դատարկ տեղը չենք անում»,-ասել է Լուկաշենկոն:
Երկրի ղեկավարն ասել է, որ չինացի գործընկերները, անհրաժեշտության դեպքում, կարող են օգնել բելառուսական պատվաստանյութի ստեղծման գործում:
Ավելին...