Ստեփանակերտի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում մարտի 26-ին ժամը 16:45-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտի Աշոտ Հովհաննիսյան 18 հասցեի բնակելի տան նկուղում հրդեհի բռնկման մասին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի պատճառ է հանդիսացել նկուղում առկա չոր խոտածածկի այրումը:
Փրկարարների շնորհիվ հրդեհը չի հասցրել տարածվել, ինչի արդյունքում հաջողվել է բնակելի տունը փրկել ամբողջությամբ այրումից: