Օնիկ Գասպարյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ
Գլխավոր դատախազությունը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։