ԱՄՆ-ում առաջին անգամ փոխհատուց կվճարեն ռասայական խտրականության զոհերին
Ամերիկյան Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում իշխանություններն առաջին անգամ ԱՄՆ-ում հաստատել են միջոցների տրամադրումն աֆրոամերիկյան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար, ովքեր նախկինում տուժել են հետապնդումների եւ խտրականության պատճառով, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Chicago Tribune-ը:
Նշվում է, որ գումարը կհատկացվի իշխանությունների կողմից 2019 թվականին ստեղծված ֆոնդից: Այս ֆոնդն ի սկզբանե նախատեսված էր 20-րդ դարում Էվանսթոնում բնակվող աֆրոամերիկացիների եւ նրանց սերունդների ապահովման համար, ովքեր ճնշումների պատճառով ստիպված էին վատ բնակարանային պայմաններում ապրել:
Ենթադրվում է, որ Էվանսթոնի իշխանությունները 10 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար կբաշխեն: Հիմնադրամը ֆինանսավորվում է ստանում կանեփի վաճառքից ստացված գումարներից, որի օգտագործումն ու վաճառքը հանգստի նպատակով օրինականացվել են Իլինոյսում 2020 թվականի հունվարի 1-ից: