Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Հասարակություն

1932–ին ծնված ավանդատուների հերթը կհասնի 2018 թվականին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն երկու տարի է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև թվականի հունիսի 10–ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով փոխհատուցման իրավունք ունեցող անձանց ծննդյան տարեթիվը նույնն է մնում:

Այսինքն, այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու իրավունք ունեն մինչև 1931 թ.–ի դեկտեմբերի 31–ը ծնվածները: Այդ ժամկետում ծնվածներն իրավունք ունեն նաև ստանալ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում իրենց մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդը նույնպես:

Ծրագրով, առանց տարիքային սահմանափակման փոխատուցում է տրամադրվում նաև Հայաստանի պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց:

2014 թ.–ի կառավարության մեկ այլ որոշմամբ փոխհատուցումից կարող են օգտվել նաև սահմանամերձ համայնքներում 2014 թ.–ի օգոստոսի 1–ի դրությամբ բնակության պետական ռեգիստրում գրանցված անձինք: Այդ թվում, եթե ավանդը համատեղ կյանքի ընթացքում ներդրված է եղել մահացած ամուսնու կողմից:

«Փաստը» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեց պարզել, թե ինչու ծրագրից օգտվելու իրավունք ունեցող անձանց ծննդյան տարեթիվն արդեն մի քանի տարի չի աճում, քանի որ 1932 թվականից այս կողմ ծնվածներից շատերն արդեն երկու տարուց ավելի է սպասում են իրենց հերթին: Նախարարության սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի բյուջեով որոշակի գումար է հատկացվում ավանդների փոխհատուցման համար, որի շրջանակներում էլ կազմակերպվում է այդ գործընթացը:

«Այս պահին մինչև 1931 թ.–ի դեկտեմբերի 31–ը ծնված և նախարարությունում հաշվառված անձանց թիվը կազմում 17647: Վճարման ենթակա ցուցակներում, մինչև մարտ ամիսը վճարվել է 14200–երորդ անձին: Այսինքն՝ այս պահի դրությամբ շուրջ 3447 տարեց ավանդատու է ավանդների փոխհատուցման համակարգում հաշվառված, որոնք սպասում են իրենց հերթին: Դրանից բացի, հերթում ներառված են նաև ազատամարտիկներ և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ: Եվ քանի որ ամսական մոտ 700 անձ է ընդգրկվում փոխհատուցման ենթակա ցուցակում, որի մոտ 50%–ը տարեցներն են, մնացածը նշված երկու կատեգորիաների ներկայացուցիչներն են, ստացվում է, որ ամեն ամիս 290–ից մինչև 310 տարեց ավանդատու է ընդգրկվում ցուցակում: Մեր հաշվարկներով մինչև այս տարեվերջ, կամ ամենաուշը հաջորդ տարի մինչև մարտ ամիսը ներառյալ 1931 թ.–ին ծնված անձանց փոխհատուցման վճարումը ավարտին կհասցնենք»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ եթե 2018 թվականի բյուջեով կրկին փոխհատուցման ենթակա գումար հատկացվի, այդ պարագայում, հաջորդ տարվա մարտ ամսից արդեն կսկսվի 1932 թվականին ծնված անձանց փոխատուցման գումարների տրամադրումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: