«Ես այդ խոսքերը չհանդուրժեցի». Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է Cumhuriyet-ը:
Տղամարդու մարմինը հայտնաբերել են գործընկերները, որոնք նրա տուն են գնացել այն բանից հետո, երբ նա աշխատանքի չի գնացել, իսկ նրա հեռախոսն անջատված է եղել:
Նշվում է, որ Էրդողանի թիկնապահ Բուլութը նաև վիրավորանքների եւ սպառնալիքների մասին գրություն է թողել:
«Ձեզ մոտ ամենից լավը ստացվում է ձեր աշխատակիցներին վիրավորելը, սպառնալը, հեռացնելը, դուք ստորացնում եք եւ ստախոս հանում: Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, եւ ես այդ խոսքերը չհանդուրժեցի»,-գրել է թիկնապահն իր թողած գրության մեջ:
Ավելին՝ այստեղ