Դոնեցկում հայտարարել են շփման գծի ողջ երկայնքով իրավիճակի սրման մասին
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անվտանգության ենթախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Նիկոնորովը հայտարարել է շփման գծի ողջ երկայնքով իրավիճակի սրման մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր մենք տեսնում ենք իրավիճակի սրում շփման գծի ողջ երկայնքով. Ուկրաինայի զորամիավորումները ավելի ու ավելի հաճախ են օգտագործում տարբեր տրամաչափի ականանետներ»,-ասել է Նիկոնորովը: