Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են
Տարածաշրջան

Բայդենը «կպայթեցնի՞» Թուրքիան

Համաշխարհային ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ջանքեր է գործադրում Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Insider-ը գրում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին մի շարք քայլեր է ձեռնարկել Բայդենի ուշադրությունը գրավելու հուսահատ փորձերում: Նա հեռացրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կասկածելի էին ԱՄՆ-ի համար, բանակցություններ է առաջարկել սպառազինությունների գործարքի հետ կապված փակուղուց դուրս գալու համար, մասնավորապես՝ F-35 կործանիչների ծրագրի շուրջ, որից Անկարան հեռացվել էր նախկին նախագահ Թրամփի օրոք ռուսական S-400 համակարգերի ձեռք բերման կապակցությամբ: Սակայն Բայդենն անտեսեց Թուրքիայի առաջարկը, իսկ Պենտագոնը հայտարարեց, որ վարչակազմը կշարունակի զենքի ծրագրից Թուրքիային բացառելու իր քաղաքականությունը, գրում է Insider-ը։

 

«Թրամփն այդ բոլոր տղաներին՝ Էրդողանին, Պուտինին, Բիբիին (Նաթանյահու) հավասարի պես էր վերաբերվում, եւ նրանք բոլորը սկսեցին հավատալ, որ այդպես էլ կա», գրում է Insider-ը: Դա 2020-ի սեպտեմբերին իր վրա զգաց Հայաստանը, հրեից պետության գործուն մասնակցությամբ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմի ձեւով։ Իսկ Թրամփն ագրեսիայի առաջին օրերին հայտարարեց, թե «տեսնենք կարող ենք կանգնեցնել պատերազմը, թե ոչ»։

 

Ռուսաստանն ու Թուրքիան շտապում էին իրագործել իրենց համատեղ ծրագրերը նախքան ԱՄՆ-ում նոր վարչակարգի հաստատումը։ Բայդենի վարչակարգն առայժմ կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Ռուսաստանի ու Թուրքիայի հանդեպ։ Իր հերթին, Ռուսաստանն ու Թուրքիան Ս 400-ից հետո ներկայում բանակցում են ռուսական նոր սերնդի կործանիչների գործարքի եւ թուրքական կործանիչի ստեղծման ծրագիր իրականացնելու շուրջ։ Թուրք-ամերիկյան լարվածությունը ռուսների մոտ հույսեր է առաջացնում, ավելի թրքահաճ ու թրքահպատակ դարձնելով «հակաարեւմտյան կուրսի» ֆոնին։

 

Միաժամանակ Թուրքիան, որքան էլ այս տարիներին բավական անկախ քաղաքականություն է վարում, սակայն շարունակում է մնալ ամերիկյան տնտեսական ու ռազմական «բարձիկի» վրա, եւ Թրամփի հայտարարությունը՝ թե 5 րոպեում կպայթեցնեն Թուրքիայի տնտեսությունը, պարզ հոխորտանք չէր։ Ավազե սահմանների ու ֆինասա-տնտեսական ահռելի խնդիրների պարագայում Բայդենի հետ հարաբերություններ հաստատելու Էրդողանի ձգտումները հասկանալի են՝ հնարավոր պատժամիջոցներն իսկապես կպայթեցնեն Թուրքիան։

Բայդենը գիտի, թե ով իրական ուժ ունի հարաբերություններում, եւ այժմ Էրդողանը գրեթե երկու ամիս է սպասում է հեռախոսի մոտ: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին անցած շաբաթ հայտարարել էր, որ Բայդենը «ինչ-որ պահի» կզանգահարի Էրդողանին, գրում է հոդվածագիրը: Նմա՞ն է պատերազմի օրերին Կրեմլի խոսնակի հայտարարությանը, թե Պուտինը կզանգահարի Էրդողանին, երբ պահը գա։

Ի դեպ, ԱՄՆ-ն կարող է պայթեցնել նաեւ Ռուսաստանը՝ անջատում Սվիֆթից եւ երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարման արգելք, ինչպես նաեւ նավթային էմբարգո: Ռազմական տեխնոլոգիաների մասով սահմանափակումներ ըստ էության արդեն իսկ կան, եւ դա ազդել է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի բարձրտեխնոլոգիական սեգմենտի վրա, քանի որ դրանք աշխատում էին ամերիկյան տեխնոլոգիաներով: Իսկ ղարաբաղյան պատերազմը, ռուս փորձագետների ու վերլուծաբանների գնահատմամբ, էական հարված է հասցրել Ռուսաստանի վարկին:

Պուտինն ու Էրդողանը, արտաքնապես խրոխտ կեցվածքով հանդերձ, կախված են Բայդենի որոշումից: Ամերիկյան վերջին տարիների «կրկնակի զսպման» քաղաքականությունը «միավորել է» այս երկու իզգոյներին, որոնք սակայն հայացքները հառած են պահում Սպիտակ տանը:

Արդյոք ԱՄՆ-Թուրքիա քննարկումներում կներառվի նաեւ 2020-ի պատերազմի խնդիրը, որի կապակցությամբ Վաշինգտոնը հարցադրումներ է արել Ռուսաստանին՝ Թուրքիայի դերի ու եռակողմ հայտարարության կապակցությամբ։

Կպայթեցի՞ Բայդենը Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի դեպքում սակայն բաց է մնում «խնամակալի» հարցը՝ հույներն ալարկոտ են, Թուրքիայի տերերը՝ հայերը, ոտքերը վերմակի չափով մեկնելու ամուր համոզվածություն ունեցող: Ռուսաստանի պարագան այլ է՝ այն հետեւողական գնում է դեգրադացիայի ու ինքնակործանման ճանապարհով: