Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր
uncategorized

«Դիմեք կուսակցություն». Սնխչի Հարութը «հորդորում է» ՀՀԿ–ին դիմել` շտաբների գումարի հարցով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենտրոն–Էրեբունի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ–ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, ում, մամուլի տեղեկություններով, ապրիլի 3–ից հետո փնտրում են ողջ թիմով ու շտաբի պետերով, «Փաստի» հետ զրույցում (ի դեպ, անմիջապես պատասխանեց մեր զանգին) երեկ հայտարարեց, որ ինքը շտաբների գումարի հետ ոչ մի կապ չունի` հորդորելով այդ առթիվ դիմել ՀՀԿ–ին:

Նշենք, որ մամուլում գրվել է, որ Սնխչի Հարութը Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները չի հոգացել, թիմակիցներին խոստացել է, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որևէ մեկի հետ։

«Հերյուրանքներ են: Ես ռեակցիա չեմ ուզում տալ այդ ինֆորմացիաներին՝ Հարություն Կարապողոսյանը փախել ա, Հարություն Կարապողոսյանը փողերը չի տվել, հոգնեցուցիչ է արդեն»,– մեզ հետ զրույցում հայտարարեց Կարապողոսյանը՝ շարունակելով. «Դրա համար պետք ա օրենքը կարդալ: Թեկնածուն ֆինանսի հետ ընդհանրապես կապ չունի: Խորհուրդ եմ տալիս ընդամենը օրենքը կարդալ»:

Հստակեցմանը, թե այդ դեպքում իր շտաբների պետերը ումից պետք է գումարները վերցնեն, Կարապողոսյանն ասաց. «Դրանք ինձ չվերաբերող հարցեր են, կարող եք դիմել կուսակցության գրասենյակ»: Ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում Կարապողոսյանն ասել էր, որ շտաբների գումարները պետք է ՀՀԿ–ն տա:

Ստացվում է՝ ՀՀԿ–ն չի տվել իր թեկնածուի շտաբների գումարները: Նշենք, որ ՀՀԿ թեկնածու Հարություն Կարապողոսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետ Կարո Կարապողոսյանի հայրն է, Էրեբունու ԲՀԿ կառույցի նախկին ղեկավարը, ով հավաքել է մոտ 21 հազար ձայն:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Փաստի» հարցին, թե ՀՀԿ–ն չի տվել ՀՀԿ թեկնածու Հարություն Կարապողոսյանի շտաբների գումարները, պատասխանեց. «Կուսակցության գրասենյակների կամ շտաբների հետ կապված բոլոր հարցերը մենք օրենքի սահմաններում կազմակերպել ենք»:

Հստակեցմանը, թե պնդում է, որ ՀՀԿ–ն շտաբների գումարները տվել է, ասաց. «Ես չգիտեմ, ինչի մասին է Ձեր ասածը, բայց, իհարկե, ինչ պարտավորություն ունեցել ենք, բոլորը կատարվել է և հաշվետվությունն էլ ներկայացվել է ԿԸՀ»:

Թադևոսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե այդ դեպքում ինչու են բողոքում, որ շտաբների գումարը չի վճարվել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: