Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Զելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Հասարակություն

9700 զոհ, 10 հզ․ հաշմանդամ․ ղարաբաղյան կոնֆլիկտի զարհուրելի դեմքը՝ թվերով

Արցախյան պատերազմում և զինադադարից հետո իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մարդկանց մասին պարբերաբար գրվում է։ Շատ քիչ է գրվում հաշմանդամ դարձած զինվորականների մասին։ Նրանց մի հատված, ցավոք, պատշաճ ուշադրության չի արժանանում։ Նրանցից ոմանք հայտնվել են աղքատության ճիրաններում։

Արցախյան պատերազմում և 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր Հայաստանը և Արցախը միասին ունեցել են ավելի քան 10 հազար հաշմանդամ զինծառայողներ, որոնցից ավելի քան 500-ը՝ առաջին կարգի, իսկ 5000-ականը՝ երկրորդ և երրորդ կարգի։

Այս թվերը պաշտոնական չեն, այլ արդյունք են իմ շարունակական հետազոտությունների:

Հայաստանի հաշմանդամ զինծառայողների թիվը կազմում է շուրջ 8․250, որոնցից գրեթե 400-ը՝ առաջին կարգի, 3․800-ը՝ երկրորդ կարգի և ավելի քան 4․000-ը՝ երրորդ կարգի։

Պատերազմի տարիներին՝ 1991-1994 թթ, և զինադադարից հետո Հայաստանը ունեցել է շուրջ 200-ական առաջին կարգի հաշմանդամներ։

Արցախի հաշմանդամ զինծառայողների թիվը կազմում է գրեթե 2․200, որոնցից 150-ը՝ առաջին կարգի, մոտ 1․200-ը՝ երկրորդ կարգի և շուրջ 850-ը՝ երրորդ կարգի։

Վերջերս մենք նոր տվյալներ էինք հաղորդել 1991-1994 թվականների Արցախյան պատերազմում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայկական կողմերի՝ Արցախի և Հայաստանի, կորուստների մասին։

Զոհերի ընդհանուր թիվը 9700 է, որի մեջ ներառված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ՝ քաղաքացիական բնակչության կորուստների թիվը:

Ըստ իմ վերջին տվյալների, պատերազմում Արցախի զոհերի թիվը 3300-ից ավելի է: Այս 3300-ից շուրջ 2.700-ը գրանցվել է պատերազմի տարիներին, իսկ շուրջ 600-ը՝ 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր:

3300-ի մեջ չեն ներառվել պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերը, որոնց ընդհանուր թիվը 1.500-ի սահմաններում է:

Այսպիսով, ընդամենը 140.000 բնակչություն ունեցող Արցախը ընդհանուր առմամբ տվել է 4.800 զոհ զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում:

Հայաստանից Արցախյան պատերազմում և հայ-ադրբեջանական սահմաններում ռազմական գործողությունների ընթացքում զոհերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6500: Այս թիվը ներառում է 26 տարվա ժամանակահատված՝ 1990-ից մինչև 2016 թվականը՝ ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը:

Ձեռքիս տակ ունենալով բազմաթիվ բաց և պաշտոնական աղբյուրների տվյալներ, կարող եմ ներկայացնել նոր տվյալներ 1994-ի մայիսյան զինադադարից հետո Հայաստանի և Արցախի տված կորուստների մասին։ Այն ներառում է ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական կորուստները։

Ըստ իմ ուսումնասիրությունների, որոնք կարող են ոչ ամբողջական լինել, 1994-ից ի վեր Հայաստանն ու Արցախը տվել են ավելի քան 3․500 զոհ՝ մարտական և ոչ մարտական։

Թաթուլ Հակոբյան, ANIARC