ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը (լուսանկարներ)
Armday.am - ը շարունակում է ներկայացնել բարձրաստիճան անձանց ընտանեկան լուսանկարները։
Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը։

Սերժ Սարգսյանը ծնողների հետ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը` Լեւոն Սարգսյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան է։

Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը`ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանն է։

ՀՀ առաջին տիկին` Ռիտա Սարգսյանը:

Լուսանկարներ Սերժ Սարգսյանի և Ռիտա Սարգսյանի պսակադրությունից:


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ունի երկու դուստր՝ Անուշը և Սաթենիկը։

Անուշը մասնագիտությամբ իրավաբան է:

Անուշի ամուսինը` Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն է:



Ներկայացնում ենք լուսանկարներ Հռոմի Պապի այցից:


Միքայել Մինասյանը` Գագիկ Ծառուկյանի հետ:

Անուշը դստեր` Մարիամի հետ:



ՀՀ նախագահը աշխարհահրչակ դերասանուհի` Օռնելա Մուտիի և իր դստեր` Անուշի հետ:

Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը` Սաթենիկը, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, նա նույնպես ամուսնացած է։

Սաթենիկի ամուսինը` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կնոջ եղբորորդի, Հայկ Խաչատրյանն է:


Հայկը` որդու հետ:

Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը իրենց թոռնիկի` Մարիամի հետ:




