Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում մարտի 8-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +8+10:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +5+7,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+4,
Լոռիում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ +3+8,
Տավուշում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +7+9,
Արարատում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+11,
Արմավիրում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +1+6,
Արցախում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+11: