Այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի պատճառով
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:
Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը, հայտնում է ԱԻՊԾ-ն:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն: