Քաղաքացիական պատերազմից խուսափելու ձեւը 2 ֆրակցիաների մանդատները վայր դնելն է. քաղաքագետ
Այս պահին քաղաքացիական պատերազմից խուսափելու ձեւը երկու ֆրակցիաների մանդատները վայր դնելն է։ Ինչի՞ եք ուշացնում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Էս ԱԺ-ում ՔՊ-ն ունի ճնշող մեծամասնություն ու ցանկացած հարց կարողանում են լուծել, իսկ մյուս երկու ֆրակցիաներն ընդամենը մեկ դեր ունեն, լեգիտացնում են այդ խորհրդարանը, չհաշված իրենց անձնական խնդիրների լուծումը։
Երկու ֆրակցիաներն, ըստ էության, այս կառավարության կարեւորագույն ինստիտուցիոնալ հենարաններն են»,– գրել է նա։