Մարտի 1-ին Նիկոլն, Իլհամը և Էրդողանը վերջին ճակատամարտն են տալիս Հայաստանի և հայոց բանակի դեմ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.
Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանն, այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանը և այն հետ վերադարձրեց Նիկոլին, գրառումով տեղեկացրեց, որ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրում է հանրահավաք և երթ...
Ազգադավը փորձում է մասսովկա ապահովել և հետագայում ժողովրդի անունից զառանցել, թե "ժողովուրդն" իր կողքին է... Վերջին հանրահավաքը նույն վայրում, որտեղ ըստ ընդդիմադիրների ազգադավ Նիկոլին սատարելու համար հավաքվել և բերման էին ենթարկվել 3-4 հազար մարդ, իսկ ըստ իշխանամետ սորոսականների էլ՝ 10 հազար մարդ, խայտառակություն էր... Այդ ամենը շատ լավ գիտակցելով էլ կապիտուլյանտ վարչապետը շատ արագ դադարեցրեց իր հրավիրած մինի-հանրահավաքը և սկսեց քայլերթը...
Մարտի 1-ին Նիկոլն, Իլհամը և Էրդողանը վերջին ճակատամարտն են տալիս Հայաստանի և հայոց բանակի դեմ...
Այս ճակատամարտում կա՛մ կհաղթի Հայաստանը, հայություը և հայոց բանակը, կա՛մ՝ Նիկոլն ու իր տերերը՝ կործանելով Հայաստանը և վտանգելով հայության ապրելն իրենց պատմական հայրենիքի մի փոքրիկ մասում...
Կոչ եմ անում հայաստանցիներին չմասնակցել դավաճան և Իլհամի կողմից նվաստացվող և նսեմացվող Նիկոլի կողմից մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին և երթին...