Ստորերկրյա ջրերի արտահոսքով վթար՝ Սյունիքում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 26-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, ԱԻՆ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապանի ԼՀԿ-ի տարածքից մայրուղի է թափվում մեծ քանակությամբ ժանգագույն ջուր։
Նույն ժամանակահատվածում ահազանգ է ստացվել նաև «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից ստորերկրյա ջրերի մակերևույթ արտահոսքի վերաբերյալ: Ահազանգի հիման վրա ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարվել են ուսումնասիրություն և տեղազննման աշխատանքներ։ Արդյունքում պարզվել է, որ արտահոսքը տեղի է ունեցել նախկինում գործող Կավարտի ստորգետնյա հանքի տրանսպորտային հանքուղուց, որը բավականին երկար ժամանակ չի շահագործվում և ընդերքօգտագործման իրավունքով որևէ ձեռնարկության չի պատկանում։
Շարունակությունը՝ այստեղ