Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչականմարմին
Աղբյուրը՝ snund.am