Կյանքից հեռացել է դերասանուհի Եկատերինա Գրադովան
Փետրվարի 22-ին 75 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ Եկատերինա Գրադովան։ Այս մասին հայտնել է Կինեմատոգրաֆիստների միության տնօրեն Վալերիա Գուշինան։
«Եկատերինա Գրադովան մահացել է։ Մենք վշտացած ենք, սա շատ մեծ կորուստ է»,- «ՏԱՍՍ»-ին հայտնել է նա։
Գրադովան ծնվել է 1946թ․-ի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում։ Նա ավարտել է Մոսկվայի գեղարվեսատական թատրոնի դպրոց-ստուդիան։ Նրան հայտնիություն է բերել դերը «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում, դերասանուհին խաղացել է նաեւ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» խորհրդային հայտնի ֆիլմում։
Արտիստն ամուսնացած էր դերասան Անդրեյ Միրոնովի հետ, որից դուստր է ունեցել՝ Մարիա Միրոնովան, որը եւս հայտնի դերասանուհի է դարձել։ Վերջին տարիներին Գրադովան հեռացել է կինոյից ու թատրոնից եւ զբաղված էր դպրոցում դասավանդելով։