Դոլարի փոխարժեքը հանեց 425 դրամի սահմանագիծը. Եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 525.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.62 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 635.79 դրամ (նվազել է 0.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 735.88 դրամ (աճել է 2.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.03 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 454.98 դրամ, ոսկի՝ 30,155.26 դրամ, պլատին՝ 21,845.77 դրամ: