Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն. Հայաստանում ծնվում է թատրոն սիրող նոր հանդիսատես
Հայաստանում հանդիսատեղը, որը սիրում է մշակույթը եւ հատկապես թատրոնը, չնայած բոլոր դժվարություններին եւ խնդիրներին՝ նախկին պես թատրոն այցելելու կարիք ունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ հանդիսատեսը նախկինի պես հետաքրքրություն է ցուցաբերում թատրոնի հանդեպ եւ շարունակում այցելել:
«Հայաստանում ծնվում է թատրոն սիրող նոր հանդիսատես: Հանդիսատես, որն ամբողջությամբ կապված է թատրոնի հետ: Նա հասկանում է հասարակության եւ քաղաքացու կյանքում թատրոնի իրական դերն ու նշանակությունը»,-նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանում մեծ ներդրում ունի նաեւ «Դասարան+դասական» ծրագիրը: