Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան
uncategorized

«Ելք դեպի Երկիր ծիրանի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը մեղմ ասած տարօրինակ է: Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հրաժարվելը ընտրապայքարից բերեց նրան, որ Հանրապետական կուսակցության մրցակիցները մնացին Փոտանջյանի «Երկիր Ծիրանին» և Խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած «Ելք» դաշինքը: Ինչպես հայտնի դարձավ մամուլի մի շարք հրապարակումներից, «Ելքը» համագործակցության առաջարկներ էր ներկայացրել Զարուհի Փոստանջյանին, որոնք սակայն մերժվել էին:

Ավելի ուշ Փոստանջյանը մամլո ասուլիսներից մեկում նշել էր, թե դեմ է արհեստածին դաշինքներին, այսինքն, ըստ էության, «Ելք» դաշինքին անուղղակիորեն համարելով արհեստածին: Ըստ էության այս տեսանկյունից այնպես չէ, որ Զարուհի Փստանջյանը մեծ հայտնագործություն է արել, քանի որ ընտրությունների նախաշեմին ձևավորվող գրեթե բոլոր կուսակցական դաշինքներն, ըստ էության, պահի խնդիր են լուծում և հիմնականում արհեստածին են, ինչպես բնորոշում է Փոստանջյանը: Ընդ որում պետք է շեշտել նաև, որ այստեղ որևէ դատապարտելի բան չկա, մանավանդ այն դեպքում, եթե այդ դաշինքները կայուն են մնում և չեն պառակտվում: Սակայն որպես կանոն, մենք հաճախ ենք ականատես եղել, թե ինչպես են կարճ ժամանակահատվածում փլուզվել տարատեսակ ընդդիմադիր դաշինքները:

Սակայն վերադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, պետք է նշենք, որ Փոստանջյանի նորաստեղծ կուսակցության համար Երևանի ավագանու ընտրությունները բավական հաջող ցատկահարթակ կարող են դառնալ, մյուս կողմից սակայն, Զարուհի Փոստանջյանը հայաստանյան քաղաքական դաշտի ամենահակասական, իսկ հաճախ էլ իռացիոնալ գործիչներից մեկն է, և այս տեսանկյունից դժվար է ասել, թե ինչպիսի արդյունքներ կարող է գրանցել «Երկիր Ծիրանի» «հյութեղ» անվանումով կուսակցությունը:

Ինչ վերաբերում է «Ելքին», ապա այստեղ պետք է նշել, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցության միակ ռեալ մրցակիցը կարող էր լինել «Ծառուկյան» դաշինքը, սակայն վերջինիս ընտրություններին չմասնակցելու պարագայում «Ելքը» լավ հնարավորություն է ստանում Երևանի ավագանիում պատկառելի ներկայացվածություն ունենալու համար:

Թե ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը, դժվար է ասել, քանի որ այնուամենայնիվ տեղական ընտրություններում` այդ թվում նաև Երևանի պարագայում, գործում են փոքր–ինչ այլ կանոններ և սկզբունքներ քան համապետական ընտրությունների ժամանակ: Բացի այս, հետընտրական շրջանը բնականաբար իր ազդեցությունն է ունենում ընդհանուր գործընթացների վրա, քանի որ ակնհայտորեն հոգնածության նշաններ են ցույց տալիս և՛ քաղաքական ուժերն ու գործիչները, և՛ հասարակությունն ընդհանրապես:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: