Անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատների մոմավառություն-երթը դեպի «Եռաբլուր» (վիդեո)
Անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատները երթ-մոմավառության են կազմակերպել դեպի «Եռաբլուր» պանթեոն: Նրանք մոմերը ձեռքներին ոտքով հասել են «Եռաբլուր», որտեղ մոմերը դրել են զոհվածների շիրիմներին:
Ամբողջ տարածքը լուսավորվել էր մոմերի լույսից: Բազմաթիվ գերեզմանների մոտ նույնիսկ այդ երեկոյան ժամին կային զոհվածների հարազատներ: