Երկրաշարժի հետևանքով տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով փետրվարի 13-ին ժամը 21:00-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:
Ավելին՝ այստեղ