«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամները հանդիպում են արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ (ուղիղ)
«Ձայն հայրենյաց» նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր՝ փետրվարի 13-ին, հանդիպում են արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ։
Պատերազմում վիրավորված զինվորների համար կազմակերպվել է մշակութային միջոցառում` նրանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Միջոցառումը նվիրված է հայրենիքի զինվորներին, որոնք չեն պարտվել, նրանց դավաճանել են:
Հանդիպման ընթացքում ցուցադրվելու է Սամվել Թադեւոսյանի «Շուշիի լեգենդը» փաստավավերագրական ֆիլմը, ելույթ են ունենալու արցախյան պատերազմում զոհված լիբանանահայ հայրենադարձ, օպերային երգիչ, ազատամարտիկ Գեւորգ Հաջյանի որդին՝ Թաթուլ Հաջյանը, «Բերդ» պարային անսամբլը, Արցախում արկի պայթյունից կուրացած դուդուկահար Հակ Բաբայանը, երգչուհի Լիլիթ Յանը, 10-ամյա ասմունքող Մարիամ Մելքոնյանը: Կներկայացվի նաեւ Մնջախաղի պետական թատրոնի «Պիերոյի երազը» քնարական կատակերգությունը:
Արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ հանդիպմանը ներկա են լինելու բաձրաստիճան զինվորականներ, հոգեւորականներ, գիտության, կրթության, մշակույթի հայտնի գործիչներ, բուժաշխատողներ, մանկավարժներ։
Միջոցառմանն աջակցում է Մշակույթի Ազգային Խորհուրդը։