Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Արցախի մի շարք բնակավայրերում
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ եւ Այգեստան համայնքներում, ինչպես նաեւ Մարտունի եւ Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել: