ՊՆ համարանիշներով շքեղ ու թանկարժեք մեքենաները․ (լուսանկարներ)
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ միջոցները կձևավորվեն աշխատավարձերի հաշվին՝ յուրաքանչյուր ոք 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից կհատկացնի հիմնադրամին:
Այս հայտարարությունից հետո հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ: Մարդիկ դժգոհում են, որ բյուջեն թալանող իշխանավորները պատրաստվում են նոր բեռի տակ դնել հանրությանը:
Իշխանավորները մեղադրում են քաղաքացիական հանրությանը, որ նրանք փնովում են ներկայացված նախագիծը և չեն ցանկանում օգնել զինվորների ընտանիքներին: Այս ֆոնին լավ կլինի տեսնել, թե քաղաքում ինչ մեքենաներ են շրջում ՊՆ պետհամարանիշներով: Մեր ներկայացրած լուսանկարները իհարկե ՊՆ պետհամարանիշներով շրջող մեքենաների շատ փոքր մասն է, բայց սա էլ բավական է հասկանալու համար, որ բանակին տրվող գումարները այդքան էլ նպատակային չեն ծախսվում: