Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ժողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է
Քաղաքականություն

Հին խաղացողներից մինչև նոր «սյուրպրիզ». քաղաքական դաշտը դիրքավորվում է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իր կողմից առաջ քաշված արտահերթ ընտրություններով երկրի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու օրակարգից, ապագա քաղաքական գործընթացներում լրջագույն վերադասավորումներ են սպասվում։ Արտահերթ ընտրությունների չեղարկումով Հայաստանի քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել, այն ընդամենը փորձ է՝ անորոշ ժամանակով երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն փաստ է, որ իրադարձությունների նման հանգուցալուծումից հետո քաղաքական հիմնական խաղացողները պետք է վերադասավորվեն և իրենց պայքարը շարունակեն նոր իրողություններին համապատասխան: Քաղաքական դաշտի խոշոր դերակատարներից ԲՀԿ-ն ավանդաբար ունի մեծ ազդեցություն թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական պրոցեսների վրա։

Բոլոր ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գործոնը առանցքային է եղել, և այս փուլում ևս շարունակելու է լինել այդպիսին։ Թե՛ փողոցային պայքարի, թե՛ խորհրդարանում ընթացող պրոցեսների համատեքստում Ծառուկյանի դիրքորոշումը բեկումնային կարող է լինել, ինչը չափազանց կարևոր է քաղաքական հակակշիռներ ստեղծելու և ամենաթողությունը կանխելու տեսակետից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների պարագայում ինքը մասնակցելու և «կրելու» է։ Իհարկե, Քոչարյանի հայտը փոխում է ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլև իշխանության դիրքավորումը քաղաքական դաշտում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևաչափով հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը, նա, միևնույն է, հանդիսանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական հակակշիռներից մեկը։ «Ուժեղ ձեռքի» կերպարը, վստահելիության գործոնը Քոչարյանին զգալի դերակատարություն են տալիս ապագա քաղաքական «մարտերում»: Շատ կարևոր ֆիգուր է շարունակում մնալ երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Փորձագետները պնդում են, որ ընթացող գործընթացներում նրա դիրքորոշումները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյանի վրա, նույնիսկ ընտրություններին չմասնակցելու՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ազդել է արտահերթ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու՝ վարչապետի որոշման վրա:

Առաջիկա գործընթացներում կշարունակեն ազդեցիկ դերակատարություն պահպանել ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը։ Այս կուսակցություններն ի սկզբանե դիրքավորվեցին ընդդիմադիր դաշտում ու թե՛ մինչպատերազմական, թե՛ հետպատերազմական շրջանում ակտիվորեն ներգրավված են 17-ի ֆորմատում, իսկ առաջիկայում ձևավորվելիք ֆորմատներում կպահպանեն իրենց ազդեցիկ դիրքը: Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթել յանը առավել երիտասարդ սերնդի գործիչներ են, սակայն զգալի ակտիվություն և ներկայություն ունեն ընթացող քաղաքական մրցավազքում: Դժվար է ասել, թե ապագա գործընթացներում ինչպիսի դիրքավորում կունենան Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Որպես խորհրդարանական ուժ՝ կուսակցությունը հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից, պահանջել է կառավարության և նրա ղեկավարի հրաժարականը՝ չբացառելով Մարուքյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ դրանով, անշուշտ, փորձելով քաղաքական դաշտում հանդես գալ սեփական օրակարգով:

Այս նոր, խայտաբղետ իրականության պայմաններում Մարուքյանը կարող է հետաքրքիր գործոն լինել: Քաղաքական դաշտի «սյուրպրիզը», ինչ խոսք,«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն է, որն արտերկրում հաջողություններ գրանցելուց հետո անսպասելիորեն հայտարարեց Հայաստանում քաղաքական գործունեություն սկսելու մասին: Հատկանշական է, որ երրորդ բևեռ ձևավորելու նրա հայտից հետո ապատեղեկատվության գրոհ սկսվեց նրա դեմ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական տարբեր շրջանակներից: Փորձագետները կանխատեսում են, որ Թովմասյանը կարող է դառնալ քաղաքական դաշտի խոշոր խաղացողներից մեկը: Ըստ այդմ, առաջիկա քաղաքական գործընթացները խոստանում են ձանձրալի չլինել։

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն արդեն պատրաստվում են տարբեր սցենարների։ Բայց Հայաստանին պատուհասած վերջին պատերազմը հասարակության քաղաքական ընկալումներում և հայացքներում արմատական փոփոխություններ է առաջ բերել, ինչի հետ պետք է հաշվի նստեն բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։ Դժվար է հավատալ, որ ՀՀ քաղաքացին նորից կարող է դառնալ ստի, պոպուլիզմի, դիլետանտիզմի ու դեմագոգիայի զոհը։