Արմինկան ներկայացել է դասական կերպարում

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ, ուսերի հատվածում բաց հագուստ է կրում։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոցը, խոշոր ականջօղերն եւ վզնոցը։ «Բարեւ»,- հրապարակումը մակագրել է նա։
Օրեր առաջ տեղադրված լուսանկարում երգչուհին ջինսե կոմբինեզոն էր կրում։ Արմինկան պարզ սանրվածք էր ընտրել ու բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց եւ արեւային ակնոց։ «Սուրճ. սե՞ր, թե՞ կախվածություն։ Ինձ համար սեր է միանշանակ»,- մեկնաբանություններում գրել էր նա։