Բենզինը կրկին թանկացել է
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 9.5% և 20.2%-ով։
Վիճակագրության կոմիտեի տվյալներով, 2021-ի հունվարին 2020-ի դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 3.1% և 3.8%-ով։
Նշենք, որ վերջին օրերին որոշ բենզալցակայաններում կրկին բենզինի թանկացում է նկատվել: Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 370 դրամից դարձել է 390 դրամ: